Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Ի՞նչն է վնասում դեմքի մաշկին

Ի՞նչն է վնասում դեմքի մաշկին

Եթե մաշկը լավ վիճակում է, այն մեզ թույլ է տալիս դուրս գալ տանից առանց դիմահարդարման, իսկ ահա անհաջող օրերին քիչ է մնում նույնիսկ դեմքը ծածկենք շղարշով: Բայց երբեմն նման մաշկի համար մենք ինքներս ենք մեղավոր: Նրանց, ովքեր չեն սեղմում դեմքի պզուկները, կարելի է դասել սրբերի շարքին:

 

Բրիտանացի մաշկաբանների ընկերության մասնագետների կարծիքով, չհասունացած պզուկների սեղմումն ավելի է խորացնում մաշկի բորբոքումը: Այս դեպքում չհասունացած գլխիկի վերքի միջոցով վարակ է անցնում եղունգներից, որը հետագայում ապաքինվելով մնում է սպիի տեսքով: Ճիշտ կլիներ այս դեպքում օրը երկու անգամ այդ մասերը մշակել սալիցիլային քսուքներով, որը վաճառվում է ցանկացած դեղատանը: Այս ձեւով կարելի է 1 շաբաթվա ընթացքում բուժել պզուկները:

 

Լավ մաշկ ունենալու համար պետք է քիչ շաքար օգտագործել, քանի որ այն կարող է քիմիական ռեակցիայի մեջ մտնել մաշկի որոշ էլեմենտների հետ ու առաջացնել անհարթություններ: Այս դեպքում մաշկն արագ կնճռոտում է:

 

Մաշկին կոպիտ վնաս է հասցնում ծխելը: Ծխախոտի յուրաքանչյուր գլանակ պարունակում է մինչեւ 4000 տեսակի թունավոր նյութեր, որոնց մեծ մասն արյան հետ ընկնում են էպիդերմիսի խորը շերտերը: Եվ փաստորեն ծխելու ազդեցությունը մաշկի վրա այնքան տեսանելի է, որ արտաքինից կարող ես որոշել՝ տվյալ անձնավորությունը ծխո՞ւմ է, թե՞ ոչ: Ծխողների մաշկի գույնը փոխվում է, աչքերի շուրջ առաջանում են կնճիռներ: Այս դեպքում միակ ճիշտ որոշումը ծխելը թողնելն է:

 

Ալկոհոլը եւս ազդում է մաշկի վրա: Ալկոհոլն ինքը թույն է, բացի այդ, այն լայնացնում է անոթները: Ալկոհոլի անընդհատ օգտագործման հետեւանքով լայնանում են անոթներն ու սկսում քրոնիկական բնույթ կրել, այսինքն՝ փոքր անոթներից բացի, սկսում են լայնանալ նաեւ մեծ անոթները, ինչն էլ նպաստում է մաշկի քրոնիկական կարմրելուն: Գոնե շաբաթվա մեջ 3-4 օր պետք է ընդհանրապես հրաժարվել ալկոհոլի գործածությունից:

 

Մաշկի վրա կործանարար ազդեցություն է ունենում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը: Աշխատեք արեւի տակ քիչ գտնվել:

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. alexander-spa.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

17.12.2014

Հարգելի Mar.Gasparyan, յուղոտ մաշկը բուժելու կարիք չկա, դա օրգանիզմի առանձնահատկությունն է: Ստորև ներկայացնում ենք հղումներ, որտեղ կգտնեք յուղոտ մաշկը խնամելու միջոցներ.
https://www.med-practic.com/arm/808/27238/article.more.html
https://www.med-practic.com/arm/808/24624/article.more.html
https://www.med-practic.com/arm/808/19239/article.more.html

[email protected]

17.11.2014

Isk inchpes tnakan paymannerum bujel yuxot [email protected] aseq hesht mijocner..

manan

02.03.2011

alkohol kam tcxaxoy chem ogtagorcum, bayc mashks shat yuxot e, demqs durs e talis, hetevabar aranc qsuqneri hnaravor che...........

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ